Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում որևէ մեկի կողմը չի բռնում․ նա առաջին հերթին խորապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ և իր եղբայրական ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Զբաղվում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով՝ հիմնված մեր այն խոր հետաքրքրության վրա, որ մեր եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը ռազմավարական և դաշնակցային գործընկերություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք 2020-2022 թվականներին Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։
Եզրափակելով պատասխանը Լավրովը շեշտել է, որ ՌԴ-ն այս աշխատանքին մասնակցում է այնքանով, որքանով նրա մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից․ ո՛չ ավել, ո՛չ պակաս։