Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին օրերին քաղաքական խոսույթն ու հայտարարությունները եւս մեկ անգամ ընդգծում են այն անհանգստացնող իրողությունը, որ որոշ ուժերի եւ անհատների համար հանրության մոլորեցումն ու մանիպուլյացիան դարձել են իրենց քաղաքականության հիմնական գործիքակազմը, եթե ոչ բուն էությունը։ Այս մասին ԱԺ-ում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
«Այստեղ՝ խորհրդանում, մենք դրա պակասը չզգացինք։ Ցավալի է, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները այսքան անհաշտ են ՀՀ քարտեզի, նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների ու մեծ առումով մեր ինքնիշխանության հետ։ Չի բացառվում, որ մի օր էլ այս դահլիճում հայտնվի ծովից ծով Հայաստանի քարտեզը և հնչեցվեն լուրջ հայտարարություններ, ինչպես նախկինում՝ Կիրանցով Արցախի ուղղությամբ»,- ասաց նա։