Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում «Howo» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։
Վիրավորներին բեռնատարից դուրս են բերել Աշտարակի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Տեղում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։
Մանրամասները՝ քիչ ուշ:
22 Հունվար, 2025 00:00
1100
Ուշիի ոլորաններում բեռնատարներ են բախվել
23 Օգոստոս, 2025 19:04
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված և պղծված. monumentwatch
17 Հոկտեմբեր, 2024 18:23
Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կրակոցներ է արձակել՝ կիրառելով ականանետ ու նռնականետ
14 Հուլիս, 2023 15:33
Դիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
07 Մարտ, 2026 11:39
Սպիտակի ոլորաններում բուք է
19 Փետրվար, 2026 10:18
Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24 Հունվար, 2026 13:53
Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
27 Սեպտեմբեր, 2026 11:39
Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը
27 Սեպտեմբեր, 2026 10:18
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր
26 Սեպտեմբեր, 2026 22:55