ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին վերականգնվել և տեղադրվել են 2275 ճանապարհային նշաններ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2024 թվականի ընթացքում ճանապարհների անվտանգության տարրերի վերականգնման ուղղությամբ ճանապարհների սպասարկման շրջանակներում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին վերականգնվել և տեղադրվել են 2275 հատ ճանապարհային նշաններ և 27192 գծամետր մետաղական արգելափակոցներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Տեղադրվել են նաև զբոսաշրջային օբյեկտ ցույց տվող 80 անուն տեղեկատվական ցուցանակներ։
22 Հունվար, 2025 10:16
135