
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում՝ ընտրված ուսումնական հաստատությունների ցանկով (մինչև 3 տարբերակ),
- ինքնակենսագրական,
- հունարենի իմացության վկայական (եթե առկա է),
- թեկնածուների ամուսնական կարգավիճակի և ծնողների ծննդյան վկայականները՝ օրինական վավերացված,
- թեկնածուի երկրի իրավասու մարմնի կողմից տրված վկայական առ այն, որ նրա կրթական աստիճանը վերջինիս իրավունք է տալիս ընդունվելու այդ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություն,
- ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան կողմից տրված տեղեկանք, որը հավաստում է, որ կրթաթոշակառուն և նրա ծնողները կրթաթոշակառուի ընտրվելու ուսումնական տարվան նախորդող ժամանակահատվածում՝ առնվազն վերջին հինգ (5) տարիների ընթացքում, բնակվել և բնակվում են արտերկրում, և որ նրա ծնողները Հունաստանի Հանրապետության մշտական կամ պայմանագրային աշխատակիցներ չեն (ազգությամբ հույն լինելու դեպքում),
- 1 փոքր չափի լուսանկար,
- անձնագրի էջերի պատճենները։
Բոլոր արտասահմանյան փաստաթղթերը պետք է լինեն հունարեն թարգմանված և օրինական վավերացված։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանատուն ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի սեպտեմբերի 8-ը (հասցե՝ ք. Երևան, Դերենիկ Դեմիրճյան փող., 6 շենք)։ Թեկնածուների դիմումները չեն ընդունվի, եթե դրանք ամբողջությամբ լրացված չեն կամ կցված չեն բոլոր անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը:
Ծրագիրն ապահովում է՝
- ամսական 650 եվրո կրթաթոշակ,
- հունարենի դասընթացների ուսման վարձից ազատում,
- անվճար գրականություն (բացառությամբ հունարենի դասագրքերի)։
Կրթաթոշակի տևողությունը՝
- մեկ տարի՝ հունարեն ուսանելու համար (անհրաժեշտության դեպքում),
- N+2 ուսումնական տարի՝ որտեղ N-ը բակալավրիատի նվազագույն տևողությունն է տվյալ հաստատությունում։
Կրթաթոշակը վճարվում է այն դեպքում, եթե կրթաթոշակառուներն ուսումնառության առաջին տարում հավաքում են դասընթացների կամ կրեդիտային միավորների 50%-ը, երկրորդ տարում՝ 60%-ը, երրորդ տարում՝ 70%-ը, և մինչև n+2 տարին՝ ուսումնառության տարվա պարտադիր պրակտիկան և թեզը։ Կրթաթոշակառուները պետք է կանոնավոր կերպով հաճախեն դասընթացներին և մասնակցեն բոլոր քննաշրջաններին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հունաստանի դեսպանատան հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով և +37477241660 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-14:00-ը: