Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Թորոսյանը:
Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովում ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր: Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայներով:
Այս առիթով Թորոսյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ՝ մասնավորապես գրելով․
Սիրելի հայրենակիցներ,
Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ: Սա ոչ միայն նոր պատասխանատվություն է ինձ հարազատ ոլորտում, այլև հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու մեր երկրի առողջապահական համակարգը բարելավելու համար:
Սիրելի ժողովուրդ, ձեր առողջությունը մեր առաջնահերթություներից է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար:
Սիրելի բուժաշխատողներ, մենք շոշափելի քայլեր կձեռնարկենք, որպեսզի ձեր դժվարին աշխատանքը գնահատվի, ու դուք ստանաք այն աջակցությունն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են ձեր կյանքներ փրկող պարտականությունները լավագույնս կատարելու համար:
Համատեղ ջանքերով, ԱԺ-ի և կառավարության մեր գործընկների հետ, մենք կկարողանանք շատ ավելին անել մեր ժողովրդի առողջության պահպանման համար:
Հարգանքով,
Արսեն Թորոսյան