Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք դիմել ենք Սնուփ Դոգի համերգի  գումարը վերադարձնելու համար, սպասում ենք արձագանքին։ Այսօր՝ հունվարի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս պահին սպասում ենք կազմակերպության արձագանքին, այդ իմաստով մեր գործողությունները պարզ են: Պայմանագրի դրույթներից ելնելով` սպասում ենք, որ գումարի վերադարձ կլինի: Գիտեք, որ համերգը տեղի չունեցավ 2023 թվականի սեպտեմբերի հայտնի իրադարձութուններով։ Համերգը պլանավորված էր, կազմակերպված էր, սա որևէ մեկի դիտավորությունը չէ, ստեղծված հանգամանքները բերել են այն իրավիճակին, որ համերգը 2024 թվականին այլևս հնարավոր չի եղել կազմակերպել, հետևաբար ամեն ինչ պարզ է՝ գումարը պետք է վերադարձվի։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք»,- ասաց նախարարը:

267