Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի դարձան տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները:

Քառորդ եզրափակիչ վերջին խաղում Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հանդիպել է ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ և հաղթել 6-3, 6-2, 6-1 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ:

Ավստրալիայի բաց առաջնության գործող հաղթող Սիները եզրափակչի ուղեգրի համար կպայքարի ամերիկացի Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը հաղթել էր Լորենցո Սոնեգոյին:

Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Նովակ Ջոկովիչն ու Ալեքսանդր Զվերևը:

398