Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մեծ մրցաշարերի» քառակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իտալացին 6:4, 5:7, 6:0 հաշվով պարտության է մատնել աշխարհի 68-րդ ռակետ, ֆրանսիացի Թերենս Աթմանին։

Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 57-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանը։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։

488