Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: Համընդհանուր հայտարարագիրը այն քայլերց մեկն է, որը իմ խորին համոզմամբ մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պիտի առաջնորդի որպես պետականատեր ժողովրդի գործելակարգ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման պրոցեսին: 

Վարչապետը նշեց, որ նպատակներից մեկը՝ հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է. «երկրորդը՝ մեր սոցիալական քաղաքականությունը ավելի հասցեական և նպատակաուղղված դարձնելն է: Մենք ոչ մեկի չենք ուզում վատություն անենք, բայց մենք ուզում ենք նրանցից, ովքեր օբյեկտիվորեն չունեն փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»:

Փաշինյանը հավելեց, որ ցանկանում են, որ  մեր երկրի քաղաքացիները կրթության և առողջապահության վրա ավելի շատ գումար ծախսեն, այդ պատճատով էլ այդ ուղղություններով ավելի շատ գումար ծախսելու դեպքում եկամտային հարկից վերադարձ կիրականացվի: 

«Համընդհանուր հայտարարագրմամբ ստվերի  կրճատման շատ կարևոր գործառույթ ենք իրականացնում: Այսպիսով մենք բիզնեսի արդար հարկման մեխանիզմ ենք ստեղծում»,-  ավելացրեց վարչապետը:
    

324