Թղթե արկղերով փակել են տեսախցիկը և թալանել վճարային տերմինալը. դրամապահոցից խոշոր չափի գումար է հափշտակվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 22-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 6 շենքի մոտ տեղադրված վճարային տերմինալը թալանել են:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տերմինալը և դրամապահոցից հափշտակել այնտեղ եղած ամբողջ գումարը:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ դրամապահոցում եղել է մոտ 300 հազար դրամ, իսկ գողը կամ գողերը թղթե արկղերով փակել են դրամապահոցի ուղղությամբ տեղադրված տեսախցիկը, որպեսզի չֆիքսվեն:
22 Հունվար, 2025 22:01
641