Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ. Australian Open
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։
Կիսաեզրափակչում լեհ թենիսիստուհին համառ պայքարում պարտվել է Մեդիսոն Քիզին (ԱՄՆ, 14-րդ ռակետ)։ Գրանցվել է 7-5, 1-6, 6-7 (8-10) հաշիվը։
29-ամյա Քիզը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի «Մեծ սաղավարտի» եզրափակչին։ Նախորդ անգամ նա այդպիսի հաջողության հասել էր 2017 թ-ին՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։
Քիզն Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը կվիճարկի աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի (Բելառուս) հետ։ Վճռորոշ մրցախաղը կկայանա հունվարի 25-ին։
24 Հունվար, 2025 14:10
444
Խnւլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հանրային տրանսպորտում վեճ սարքած տղամարդուն նկարահանած կինը
20 Հոկտեմբեր, 2026 19:11
Ազգերի լիգա․ Չեռնոգորիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր
05 Հոկտեմբեր, 2026 22:28
Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգա
28 Սեպտեմբեր, 2026 22:53