Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:

Նոր ավտոբուսներն ավելի տարողունակ են և հարմարավետ՝ ձեր երթևեկությունն առավել հաճելի դարձնելու համար:

2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ ներկայումս ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ:

 Նոր հասարակական տրանսպորտն ապահովված է հետևյալ հնարավորություններով՝

թեքահարթակներ անվասայլակների և մանկասայլակների համար,

անվասայլակների և մանկասայլակների համար հատուկ անձնավորված տեղեր,

տեսախցիկներ անվտանգությունը վերահսկելու նպատակով,

հեռախոսի լիցքավորիչներ,

ուղևորների հաշվարկի սարքեր,

կանգ կոճակներ,

տեղեկատվական ցուցանակներ:

 Փետրվարի 1-ից անցում ենք կատարում տրանսպորտային միասնական համակարգի, որը ներառում է համակարգի արդիականացում և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում՝ ապահովելով հարմարավետ և ժամանակակից սպասարկում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքը՝ transport.yerevan.am: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:                                                                                                 

361