Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է․ Բաբկեն Թունյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում «Բանկային գաղտնիքի մասին» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել․
«Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ:
ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ
- Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:
- Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:
- Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:
- Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:
- Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:
Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը):
- Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը: Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:
Մի հավատացեք ապատեղեկատվությանը»։
28 Հունվար, 2025 22:20
637
Շրջանառության մեջ է դրվել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգելու մասին նախագիծ․ Բաբկեն Թունյան
08 Ապրիլ, 2025 20:51
Մինչ օրս մտածել եմ՝ քաղաքապետը նման հարցերի հետ կապ չունի․ Թունյան
30 Մարտ, 2025 00:01
Ալթունյանի և նրան օժանդակած անձանց կողմից պետբյուջեից 106 մլն դրամ վատնելու քրվարույթի նյութերը դատարանում են
24 Հունվար, 2025 18:28
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
07 Ապրիլ, 2025 16:17
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին
30 Մարտ, 2025 13:16
Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
24 Մարտ, 2025 18:06
Խարդախություն՝ բանկային քարտի միջոցով․ տեսանյութ
08 Մարտ, 2025 11:14
Գողություն բանկային քարտից․ բացահայտում
07 Փետրվար, 2025 13:54
Բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում արդեն հնարավոր է վճարել բանկային քարտով. փոխքաղաքապետ
02 Դեկտեմբեր, 2024 10:44
Կոչումով մայորը գերությունից վերադառնալուց հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ
07 Մարտ, 2023 13:58
ԱԱԾ-ն առաջարկում է ավելի երկար ժամկետներ սահմանել Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար
27 Փետրվար, 2023 16:17
Գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն առաջարկվում է վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»
17 Հունվար, 2023 16:06
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
09 Ապրիլ, 2025 21:32
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ
20 Մարտ, 2025 10:07
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
19 Մարտ, 2025 20:56