Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Բարձրաստիճան անձանց կողմից ստացված նվերների հայտարարագրման ռեեստրից Araratnews.am-ը տեղեկացավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամական խմբի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը 2024 թ. դեկտեմբերի 30-ին Նոր տարվա առթիվ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլայի կողմից նվեր է ստացել կուժ, որի արժեքը գնահատվել է 109 000 դրամ։

Խաչատուր Սուքիասյանի խոսնակից փորձեցինք պարզել՝ ինչպես են վարվել նվերի հետ, քանի որ վերջինիս արժեքը գերազանցում է 60 000 դրամը։

Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը հաստատեց լուրը.
«Օրենքով սահմանված կարգով այն հայտարարագրվել է։ Այժմ պետգույքի իրավասության տակ է և, ամենայն հավանականությամբ, շուտով կլինի ԱԺ հուշանվերների թանգարանում»։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ. պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

515