Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ իր տարիքը չի խանգարում մոտիվացված խաղ ցույց տալուն։

«Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է։ Շուտով կդառնամ 37 տարեկան, և ես տարիքիս համար չեմ ամաչում։ Ուզում եմ խաղալ, մարզումներին և խաղերի ժամանակ դեմքիս միշտ ժպիտ կա։ Դեռ ուզում եմ մրցել և տիտղոսներ նվաճել»,- ասել է Լևանդովսկին Polsat Sport-ին տված հարցազրույցում։

Նա նաև ավելացրել է, որ իրեն լավ է զգում «Բարսելոնայում»․

«Ամեն ինչ շատ լավ է թե՛ ակումբի ներսում և թե՛ երկրպագուների շրջանում: Ես երջանիկ եմ և չեմ մտածում կարիերաս այլ տեղում շարունակելու մասին»:

Այս մրցաշրջանում լեհ հարձակվողը մասնակցել է 30 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականը։

247