«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Լևանդովսկու վնասվածքի վերաբերյալ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վնասվածքի վերաբերյալ։
«Կապտանռնագույնների» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 36-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կիսաթենդինոզ մկանի վնասվածք։
AS պարբերականի հաղորդմամբ՝ լեհ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի առնվազն երեք շաբաթ։ Սա նշանակում է, որ Լևանդովսկին բաց կթողնի մի շարք կարևոր հանդիպումներ, այդ թվում՝ ապրիլի 26-ին կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչը Մադրիդի «Ռեալի» դեմ։
Հիշեցնենք, որ լեհ գոլահարը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 32-րդ տուրի «Սելտայի» դեմ տնային խաղում (4։3)։
Աղբյուրը`ArmSport.am
21 Ապրիլ, 2025 15:07
849
«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը
29 Հունիս, 2025 22:15
Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»
23 Հունիս, 2025 15:01
Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է իմ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան. Լամին Յամալ
06 Հունիս, 2025 15:58
Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»
23 Հունիս, 2025 15:01
Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է․ Լևանդովսկի
30 Հունվար, 2025 10:44
Լևանդովսկին պատասխանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին հարցին
29 Հունվար, 2025 14:46