Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարից, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Մեր խորին ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։

Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ»,- ցավակցական խոսքերը գրված են ՀՀ ԱԳՆ X-ի էջում:

Վաշինգտոնի օդանավակայանի մոտ վայրէջքի ժամանակ մարդատար ինքնաթիռը բախվել է ուսումնական թռիչք իրականացնող ռազմական ուղղաթիռին, երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը: Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ուղղաթիռում՝ երեք զինվորական: Ողջ մնացածներ առայժմ չեն հայտնաբերվել:

137