Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը:

Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով՝

  • կրթական, կրթամշակութային միջոցառումներ,
  • կրթական, կրթամշակութային դասընթացներ,
  • հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:

Մրցույթի հայտերը կընդունվեն 2025 թվականի հունվարի 30-ից փետրվարի 17-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն 2024 թվականի փետրվարի 24-ին:

Լրացուցիչ հարցերով դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին, հեռախոս՝ (+374 10) 599 647, էլեկտրոնային հասցե՝ [email protected][email protected]:

254