Երիտասարդական ծրագրերի դրամաշնորհային մրցույթ
Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային երիտասարդական ծրագրերի մրցութաշրջանը:
Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությունները և նրանց մասնակցությունը ոլորտի քաղաքականության իրականացման բոլոր փուլերում, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային երիտասարդական միջավայր: Մրցույթն անցկացվում է 13 ուղղությամբ/չափաբաժնով՝
- Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված տեղական մակարդակում որոշումների կայացմանը,
- Սոցիալական նորարարության մոդելների ներդրում՝ միտված երիտասարդներին մատուցվող ծառայությունների որակի և/կամ ներառման և ազդեցության բարձրացմանը,
- Աջակցություն մարտական գործողություների ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին ուղղված մասնագիտական կողմնորոշմանը (լրացուցիչ և շարունակական կրթությանը), առողջության վերականգնմանն ու պահպանմանը (սոցիալականացմանը), հանրային կյանքին ինտեգրմանը,
- Հայրենաճանաչ, իրավագիտակից, պետականակիր, ներգրավված, պահանջատեր և պատասխանատու երիտասարդների կերպարի հանրահռչակում,
- Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը,
- Աջակցություն երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը,
- Նորարարության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երիտասարդների ակտիվ ներգրավման խթանում,
- Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մշակույթի տարածում և հոգեկան առողջության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- Երիտասարդության շրջանում երիտասարդական աշխատանքի և կամավորության համակարգային զարգացման խթանում և երիտասարդական նախաձեռնություններին աջակցություն,
- Երկխոսության և գործընկերության խթանում ՀՀ, Արցախի և Սփյուռքի երիտասարդների և երիտասարդական կառույցների միջև,
- Երիտասարդության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում,
- Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը,
- Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են համապատասխան հրավերներով:
17 Օգոստոս, 2021 18:07
1639
Դրամաշնորհային աջակցություն՝ սփյուռքի կրթամշակութային կառույցներին
30 Հունվար, 2025 20:14
Հայտնի են դրամաշնորհային մրցույթների հաղթողները
11 Հունվար, 2021 14:25
Հայաստան-Վրաստան համագործակցությամբ գիտության ոլորտում կանցկացվի համատեղ նախագծերի աջակցության մրցույթ
16 Օգոստոս, 2024 16:06
Մրցույթ՝ փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով
30 Հուլիս, 2024 21:33
Մրցույթ՝ հայաստանյան գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով
20 Նոյեմբեր, 2023 17:22