Եղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
23 Օգոստոս, 2025 23:52
524
Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա․ Արփինե Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզ․ տեսանյութ
23 Օգոստոս, 2025 13:40
Եղեգնաձորում փրկարարները շինություններից մեկի նկուղային հարկից հեռացրել են մոտ 150 տոննա ջուր
21 Հուլիս, 2025 10:11
Մ-2 միջպետական ճանապարհի՝ Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ
29 Ապրիլ, 2025 10:06
Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին բախվել են երկու «Opel»․ կա 4 տուժած
13 Սեպտեմբեր, 2025 10:48
Սեպտեմբերի 10-11-ը բացահայտվել է 128 հանցագործություն, գրանցվել է 10 ավտովթար
11 Սեպտեմբեր, 2025 17:32
Լոռիում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել դաշտում
11 Սեպտեմբեր, 2025 17:03