Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 20-ին՝ ժամը 19։51-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդան փողոցի շինություններից մեկի նկուղային հարկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղային հարկից (մոտ 1500 քմ) հեռացրել են մոտ 150 տոննա ջուր։

79