Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ենք մշակում: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է Իրական Հայաստանի ռազմավարությունը:
«Այս պահին մենք ռազմավարություն ասելով՝ նկատի ենք ունենում այս կապակցության իմ ունեցած ելույթներն ու հայտարարությունները: Բայց դա պետք է փաստաթղթավորվի»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ գաղափարախոսության փաստաթղթավորման ձևակերպման աշխատանքն ընթանում է: Վարչապետն անձամբ ներգրավված է դրանում:
«Մենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ենք մշակում: Եվ Իրական Հայաստանի հայեցակարգն ու գաղափարախոսությունը պետք է արտահայտվի մեր բոլոր ռազմավարական փաստաթղթերում, այդ թվում՝ ռազմական բնույթի փաստաթղթերում, ռազմական դոկտրիններում և այլն: Ամեն ինչ պետք է համապատասխանաբար խմբագրվի, համապատասխան ձևակերպումներ ստանա»,-ասաց Փաշինյանը: