Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրական Հայաստանի հայեցակարգը նաև խաղաղության ճանապարհի և խաղաղության կոնցեպտի մասին է:

Այս մասին «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ խնդիրը հետևյալն է, որ մարդիկ հարցադրում են անում՝ ասում են բայց էդ կոնցեպտը ինչքանով է բերելու անկախություն, անվտանգություն, բարեկեցություն, երջանկություն:

Ես 2018-ի մարտի 31-ին մի հայեցակարգ առաջարկեցի, որ մենք հիմա էս քայլերով գնում ենք և փորձում ենք Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատենք: Էն ժամանակ մարդիկ ցանկալի էին համարում սա, բայց չէին հավատում, որ հնարավոր է իրագործել:

Իմ կարծքով հիմա նույն իրավիճակում ենք: Ասում են՝ ինչքանով է սա իրագործելի: Եվ սա էն սկզբունքային պահն է, որտեղ մենք պետք է շատ հստակ, մանրամասն պլան, ծրագիր ունենանք և դրանով գնանք առաջ:

Սա մեծագույն մարտահրավեր է»,- ասել է վարչապետը:

427