Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կարևորելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կարողությունների շարունակական զարգացումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը՝ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է հերթական վերապատրաստման դասընթացը։ Հունվարի 29-ից կրթահամալիրում վերապատրաստվում են Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։ Գործնական պարապմունքների ընթացքում զարգացնում են ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների համաչափ գործադրման հմտությունները՝ կատարելագործելով մարտավարական հնարքները։ Դասընթացի նպատակն է նաև ամրապնդել ծառայողների հաղորդակցման հմտությունները։ Վերապատրաստումները լինելու են շարունակական և ներառելու են նոր թեմաներ, որոնք հնարավորություն կտան ծառայողներին առավել արդյունավետ լուծել գործնական խնդիրները:

ՆԳՆ ոստիկանության մասնագիտացված բանակցային աշխատանքային խումբ ձևավորելու նպատակով ՆԳՆ կրթահամալիրում անցկացվում է ևս մեկ վերապատրաստում, որին մասնակցում են ոստիկանության ծառայողներ։ Դասընթացի նպատակն է զարգացնել ծառայողների հմտությունները՝ հավաքների ընթացքում հավաքի կազմակերպիչների և մասնակիցների հետ արդյունավետ հաղորդակցման, ինչպես նաև հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ: Վերապատրաստումը կնպաստի պրոֆեսիոնալ բանակցողների խումբ ձևավորելու գործընթացին, որի անդամները կկարողանան ներգրավվել տարբեր իրավիճակներում՝ նպաստելով հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը:

79