![](https://araratnews.am/admin/images/1738844294.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության համար «տրիբունալ» ստեղծելու մասին Եվրախորհրդի հայտարարությունները, ասել է, որ նման փորձագետները միտումնավոր կերպով միակողմանի դիրք են գրավում և պատրաստ չեն իրականությանը նայելու։
«Մենք կարծում ենք, որ այս բոլոր միջազգային կառույցները և այս բոլոր, այսպես կոչված, փորձագետները միտումնավոր կերպով բացարձակապես միակողմանի և ոչ կառուցողական դիրքորոշում են գրավում: Նրանք պատրաստ չեն իրականությանը նայելու»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով, միջազգային փորձագետները լռում են 2014 թվականից, երբ Կիևի ռեժիմը տանկեր ուղարկեց սեփական ժողովրդի դեմ, ովքեր չցանկացան ընդունել իրենց երկրում բռնի ռեժիմի փոփոխության և իշխանափոխության արդյունքները։