Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում:

 

Եվրամիությունը Հունաստանին այս հարցում հայտնած աջակցության շրջանակներում Ֆրանսիայի նախաձեռնությամբ հերթական նիստը կգումարի՝ այս լարվածությունը քննարկելու նպատակով:

 

Ermenihaber-ը հայտնում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին սպասվող թուրքա-հունական լարվածության թեմայով գումարվելիք Եվրոպայի խորհրդի նիստի ընթացքում սեղանին է դրվելու նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը:

 

Լը Դրիանը տեղեկացրել է նաև, որ ԵՄ մյուս անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ քննարկումներ է վարում Թուրքիայի գործողությունների դեմ պատասխան քայլեր անելու շուրջ: «Էրդողանը գիտի, որ մենք մի քանի այլընտրանքային տարբերակներ ունենք»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քննարկումներ սկսել Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նպատակների վերաբերյալ:

404