![](https://araratnews.am/admin/images/1739011600.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։
Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան է և վկայություն մեր ժողովրդավարության մեջ և նաև մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում Ձեր ներդրման ճանաչման։ Շնորհավորում եմ»։
Տորբյորն Յագլանդն իր կողմից նշել է. «Մեծ պատիվ է, մեծ հաճույք է ստանալ այս Շքանշանը։
Պարո՛ն նախարար, կուզեի մի գեղեցիկ պատմություն պատմել Ձեզ։ Այո, և բոլորին, ովքեր այստեղ են։ Քանի որ առաջին անգամ ես ծանոթացա հայի և Հայաստանի հետ, երբ արտգործնախարար էի։ Ես այցելում էի Ռամալլահ՝ Արևմտյան ափում, և դա Ռամադանի վերջն էր, և Յասեր Արաֆատը սովորություն ուներ հրավիրել տարածաշրջանի, Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներին ճաշի։ Ռամադանի վերջին օրը։
Ինձ էլ հրավիրեցին, քանի որ այնտեղ էի, և ես նստած էի Յասեր Արաֆատի կողքին, իսկ իմ աջ կողմում (նկատի ունեմ՝ Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներն այնտեղ էին), իմ աջ կողմում կար մի տարեց մարդ։ Ես չգիտեի, թե ով է նա, բայց նա շատ տարօրինակ հագուստ ուներ, պետք է ասեմ, ինչպես մյուս բոլոր կրոնական առաջնորդները։
Նա տարեց էր, ես չէի կարծում, թե նա գիտեր՝ ով եմ ես, բայց որոշ ժամանակ անց նա իմացավ։ Այսպիսով, նա իմացավ, որ ես Նորվեգիայի արտգործնախարարն եմ, և գիտե՞ք՝ թե ինչ արեց։ Իր գրպանից հանեց մի փաստաթուղթ և ասաց. «Այս փաստաթուղթը հետևել է ինձ ողջ կյանքում, այն փրկել է իմ կյանքը»։ Դա Նանսենի անձնագիր էր։
Այդ էր պատճառներից մեկը, թե ինչու ես առաջին անգամ այդքան կապվեցի Հայաստանի հետ, կարծում եմ։ Եվ ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ինչ-որ բան անել Եվրոպայի խորհրդի կողմից, նախ՝ երբ դուք միացաք Եվրոպայի խորհրդին։ Ես այն ժամանակ այնտեղ չէի, բայց հետագայում մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ և նոր պրակտիկա ստեղծելու, և այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար։ Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, և մենք նաև, կարծում եմ, մեծ ներդրում ունեցանք խորհրդարանական հանրապետությանն անցման գործում, որն այժմ դուք ունեք։ Այսպիսով, ես իսկապես խորապես շոյված եմ, և շատ շնորհակալ եմ։ Հայաստանը միշտ իմ սրտում կլինի։ Շնորհակալություն»։
Հանդիպմանն Արարատ Միրզոյանը և Թյորնբորն Յագլանդը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։