Կամավորից հրամանատար կապիտան Արթուր Հովհաննիսյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2022 թվականի հրամանագրով  44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

Արթուր Հովհաննիսյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը եղել է ռազմի դաշտում և պայքարել է հանուն հայրենիքի, հանուն հարազատների ու ընկերների։ 

Արթուրին պատերազմի մասին լուրը հայտնել է հայրը, իսկ նա առանց մի վայրկյան մտածելու գնացել է Ջրական, որտեղ նախկինում ապրել և ծառայել էր։ Պատերազմի առաջին օրերին  կամավոր Հովհաննիսյանը դարձել է գումարտակի հրամանատար փոխարինելով նախկին հրամանատարին՝ փոխգնդապետ Արթուր Գրիգորյանին։ 

Գումարտակի հետ կապիտան Հովհաննիսյանը պատերազմի մինչև վերջին օրը շրջել է գրեթե ամբողջ Արցախով։ Եղել է բոլոր շրջանների ամենաթեժ կետերում։ 

 

Թագուհի Մանուկյան

4542