Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է, այժմ ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ է հերթապահում հրդեհի վայրում:

Փրկարարները նախօրեին հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհաշիջման աշխատանքներին նախօրեին ներգրավվել են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։

Երեկ՝ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Նրանք տեղավորվել են հյուրանոցում, որոշ մասն էլ բարեկամների տներում:

322