Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 7-ից 10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 264 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 50, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 41, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 15, պաշտոնեական կեղծքի կամ անփութության՝ 12, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 11-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 9, խուլիգանության ու պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 8-ական, թմրանյութի իրացման՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, կեղծ փաստաթղթի՝ 3, կողոպուտի, համակարգչային հափշտակության, պետական ունեցվածքի գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանության փորձի, զենք-զինամթերքի առգրավման, բնակարանային գողության, շորթման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ինքնավնասման՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թարֆիքինգի կամ շահագործման, սպանության, ավազակության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, տրանսպորտային միջոցների կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, թմրամիջոցի մաքսանենգության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սուտ մատնության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2, բնակարանային գողության ու խուլիգանության ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

99