Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ մարզերում փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով։

Երևանում փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։ 

350