Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի Հանրային խորհրդի քարտուղարությունը, ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, Կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի N 84-Ա որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամների անունից

դիմում է

տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով: Առաջադրված թեկնածուները օրենքով սահմանված կարգով ընտրվելու են Հանրային խորհրդի անդամներ (մշտական հանձնաժողովների նախագահներ):

Թեկնածությունների առաջադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունից՝ ուղղված Հանրային խորհրդի քարտուղարությանը:

Դիմումում նշվում են՝

1. կազմակերպության կողմից առաջադրվող թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,

2. հանրային խորհրդի այն մշտական հանձնաժողովի անվանումը, որի նախագահի համար առաջարկվում է թեկնածությունը.

3. առաջադրող կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության ոլորտները, հասցեն, հեռախոսահամարը.

4. դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

Դիմումը պետք է լինի ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից և կնքված (կնիք ունենալու դեպքում):

Դիմումին կից ներկայացվում են առաջադրվող թեկնածուի՝

1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2. ինքնակենսագրություն (ռեզյումե).

3. Հայտարարություն՝ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին տիրապետելու և դրանցով նախատեսված՝ Հանրային խորհրդի անդամ նշանակվելու սահմանափակումների բացակայության մասին.

4. Համաձայնություն՝ Հանրային խորհրդի անդամ (մշտական հանձնաժողովի նախագահ) նշանակվելու մասին:

Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ՝

1. թղթային տարբերակով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև 18:00-ը, ք. Երևան, Աբովյան 9 հասցեով կամ

2. էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր օր՝ [email protected] էլ. փոստի հասցեով, հեռ.՝ 010515619:

121