Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը (ԵՄ) անհնար է, ուստի Երևանը ժամանակի ընթացքում պետք է ընտրություն կատարի, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնել»,- նշել է Գալուզինը։

Միաժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Երևանի ներդրումը ԵԱՏՄ-ում։

«Անցյալ տարի Հայաստանը նախագահում էր ԵԱՏՄ-ում, և շատ հաջող, մենք շնորհակալ ենք մեր հայ ընկերներին նման իսկապես արդյունավետ նախագահության համար»,- մանրամասնել է նա։

 

 

262