![](https://araratnews.am/admin/images/1739348943.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ես պետք է ասեմ, որ խոսքը չի կարող որևիցե ժողովրդի մասին գնալ: Ես ասել եմ, որ շատուշատ մարդիկ կռվել են և իրենց կյանքն են զոհել և դրա մասին չի խոսքը, իսկ ում մասին է խոսքը, բոլորը շատ լավ հասկացել են: Ինչ վերաբերում է Շահրամանյանին, նախ մինչև նամակ գրելը, թող պատմի ոնց է իրա ախրաննիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել: Երկրորդ, եթե ինձ հարց ունի՝ նամակների բաժին կա ԱԺ-ում, կարող է դիմել, և ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե պատասխանեմ»,- անդրադառնալով Շահրամանյանի հայտարարությանը այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին, արդյոք ԱԺ նախագահը չի զղջում երեկվա հայտարարությունների համար, Սիմոնյանն ասաց, որ ինքը ԼՂ ժողովրդի մասին ընդհանրական որևիցե բան չի ասել. «Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ Հյուսիսային պողոտա՝ իրենց տները, որոնք բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև իրենք իրենց ապագան և Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին երկրից դուրս գալու հետ:
ՀՀ-ից աշխատավարձ էին ստանում պաշտոնյաները, պատգամավորները, դուրս էին գալիս Հայաստանի և ՀՀ իշխանությունների մասին վատ հարցազրույցներ էին տալիս: Մենք լույսի փողը վճարում էինք, իրենք գնում ասում էին Հայաստանը ոչ մի բան չի արել: Չի կարելի երկիրը դատարկել:
Ես ասում եմ, ավտոմատը, որը Հայաստանը տվել էր, փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը հայկական: Ղարաբաղը պատերազմի առաջին օրվանից դատարկելու ցանկություն ունենալը Ղարաբաղը հայաթափեց ի վերջո»: