Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բավականին դժվար ճանապարհ է սպասվում մեզ տնտեսական իմաստով, տնտեսվարողների կյանքը բարդանալու իմաստով, որովհետև մենք պետք է շատ լուրջ աշխատանք իրականացնենք ապրանքների որակի բարձրացման ուղղությամբ, ինչը ենթադրում է նոր մոտեցում, վարքագծի փոփոխություն՝ արտադրությանը, ներկրմանը, արտահանմանը, ծառայություններին և այլն։ Եվ այս ճանապարհին տեխնիկական և բովանդակային  շատ դժվարություններ են լինելու, և սա պետք է մենք գիտակցենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին ԱԺ-ում ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

 

«Եվ ոչ թե պետք է ունենանք որակյալ ապրանքներ, որ գնանք Եվրամիություն, այլ պետք է ունենանք որակյալ ապրանքներ, որովհետև պետք է ունենանք որակյալ ապրանքներ և ՀՀ քաղաքացի։ Մենք չպետք է ապրենք անվտանգ, որովհետև մենք ԵՄ անդամ ենք, ոչ, մենք պետք է ապրենք անվտանգ, որովհետև մենք ՀՀ-ն ենք, անկախ պետություն ենք և կարողանում ենք ինքներս կառուցել մեր անվտանգային համակարգը»,- ասաց նա։  

Պատգամավորը հայտարարեց, որ «մենք ինքներս ենք մեր անվտանգային երաշխիքները ապահովում՝ համագործակցելով ամենատարբեր աշխարհաքաղաքական գործընկերների հետ»։

Հովհաննիսյանը իր խոսքի վերջում հավելեց․ «ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, ՀՀ-ն իր տեղում է և ՀՀ ԱԺ-ն այս նախագծին կողմ քվեարկելով ևս մեկ անգամ հաստատում է իր քաղաքական հանձնառությունը՝ ՀՀ-ն ժողովրդավար, բարեկեցիկ, քաղաքակիրթ, անվտանգ պետություն դարձնելու»։

 

173