Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին և ես այո՝ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպել եմ: Ես գնացել էի ազգային նախաճաշին, աղոթքին և կրոնական ազատության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու: Փոխնախագահի հետ հանդիպում կազմակերպվեց չնախատեսված կարգով: Հանդիպումը տեղի է ունեցել 1+3 ձևաչափով»,- անդրադառնալով ԱՄՆ  փոխնախագահի հետ հանդիպմանը՝ ասաց վարչապետ Փաշինյանը: 

ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված կանոնադրության շարունակականության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ վարչապետն ընդգծեց, որ այն ստորագրվել է անցման շրջանում. «Փաստաթուղթն անցման շրջանում է ստորագրվել և ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել, այնքան էլ նորը: Այսինքն՝ այս շրջանում թիմեր են ձևավորվում փոխանցման շրջանում, որովհետև եթե նոր վարչակազմը չուզեր, նախորդը չէր կարող ստորագրել»:
 

Մանրամասները՝ տեսանյութում

448