![](https://araratnews.am/admin/images/1739372788.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
««Հաղթանակ» թաղամասում շուրջ 1 տարի ջրագծերի փոփոխություն է տեղի ունենում տարածքային զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին և ինձ ասացին մինչև դեկտեմբերի վերջ այդ աշխատանքները ավարտին պիտի հասցվեն, սակայն մինչև այսօր որևէ հույս չկա: Ի վերջո ե՞րբ կավարտվի այդ շինարարությունը»,- նման հարց ուղղեց ԱԺ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը ՏԿԵ նախարարին:
«Շինարարական աշխատանքների ավելի քան 70%-ն այս պահին ավարտված է և կախված եղանակային պայմաններից, մարտ ամսից ամբողջական թափով կվերսկսվեն շինարարական աշխատանքները: Նախատեսված է աշխատանքներն ավարտել 2025 թվականի հուլիսին: Մենք պատրաստ ենք հանդիպել թաղամասի բնակիչների հետ, քննարկել ամբողջական խնդիրները և լուծում գտնել»,- հարցին ի պատասխան ասաց նախարար Խուդաթյանը: