![](https://araratnews.am/admin/images/1739378688.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ և ձեր ասածները հիբրիդային պատերազմի մաս է: Դուք ուղղակի չգիտեք ինչի եք մասնակցում, այո՝ ձեր գործունեության շնորհիվ մարդիկ ՀՀ-ն ի ցույց են դնում որպես ռևանշիստության օջախ: Ձեր խմբակցության կողմից հնչում են նախադասություններ, որոնք դուք չգիտեք որտեղ և ինչ ձևով են ձևակերպվել և որտեղ են գրվել: Ձեր բերանից հնչելուց առաջ այդ նախադասությունները ուրիշ տեղերում հնչում են իմ ներկայությամբ, որպես փաստարկ ՀՀ դեմ»,- այս կերպ պատասխանեց վարչապետ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանին:
Անդրադառնալով տեսանյութին, որտեղ ԻԻՀ քաղաքացիները երգում են Հանրապետության հրապարակում, վարչապետն ասաց. «Ես չեմ զարմանա, եթե պարզվի ձեր շրջանակներից տարել են վճարել են, կանգնացրել են, երգել են տվել, որ ՀՀ-ի և Իրանի հարաբերություններում խնդիր առաջացնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում