Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանացի դերասան, «Աստղային ճանապարհ․ հաջորդ սերունդը» հեռուստասերիալի և «Իքս մարդիկ» ֆիլմաշարի դերերով հայտնի Պատրիկ Ստյուարտը մահացել է 87 տարեկանում։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել նրա Instagram-ի էջում։

«Խորին ցավով հայտնում ենք, որ սըր Պատրիկ Ստյուարտը երեկ մահացել է Լոս Անջելեսի իր տանը»,– ասվում է հինգշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դերասանը տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ և Լյուիի մարմնիկներով դեմենցիայով։

Ստյուարտը ծնվել է 1940 թվականի հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Միրֆիլդ քաղաքում՝ աղքատ ընտանիքում։ Դերասանական արվեստով հետաքրքրվել է դեռ դպրոցական տարիներին։ 15 տարեկանում թողել է ուսումը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելու տեղի թատրոնին։ Հետագայում կրթաթոշակ է ստացել Բրիստոլի թատերական դպրոցում սովորելու համար։

Նրա դերասանական կարիերան տևել է ավելի քան 60 տարի։ Նա հատկապես հայտնի է դարձել «Աստղային ճանապարհ․ հաջորդ սերունդը» սերիալում կապիտան Ժան-Լյուկ Պիկարի և Marvel-ի կոմիքսների հիման վրա նկարահանված «Իքս մարդիկ» ֆիլմերում պրոֆեսոր Չարլզ Քսավիերի դերերով։

Ստյուարտը նկարահանվել է նաև «Դյունա» (1984) ֆիլմում և «Մոբի Դիկ» (1998) հեռուստասերիալում։

Նա արժանացել է Լոուրենս Օլիվիեի երկու մրցանակի և «Գրեմմի» մրցանակի։ 2010 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նրան ասպետի կոչում է շնորհել։

Դերասանն ամուսնացած է եղել երեք անգամ և ունի երկու երեխա։

94