Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում մեկնարկել են գործողությունների ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության փորձագիտական առաքելությանը։

 

Պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ ներկայացուցիչները։

 

Օրակարգում առանցքային է Ներքին գործերի նախարարության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների ներկայացումը։

 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակում ՆԳՆ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանի հետ հանդիպման ընթացքում պատվիրակությանը ներկայացվել են կենտրոնացված տպագրության գործընթացները։

Ներկայացվել են նաև ծառայության կառուցվածքը, միգրացիայի կառավարման գործընթացների, բարեփոխումների օրակարգը, թվայնացման աշխատանքները, անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին և առաջիկա անելիքներին։

 

Փորձագիտական առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում իրականացվող գործընթացներին, ընդունող կողմը պատասխանել է բարձրացված հարցերին, տրամադրվել են վիճակագրական տվյալներ։ Մեկնաբանվել են արձանագրվող միգրացիոն միտումները, քննարկվել իրավիճակային խնդիրներն ու դրանց ուղղությամբ մշակվող լուծումները։

182