![](https://araratnews.am/admin/images/1739436047.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղում ավտոմեքնեա են թալանել:
Տեղում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ փետրվարի 12-ի ժամը 20:00-ից մինչև այսօր՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից Քանաքեռավան գյուղի 20 փողոցի 25 հասցեի դիմաց կայանված «Peugeot» մակնիշի ավտոմեքենան թալանել են, կոտրել են կողային ապակին և այնտեղից հափշտակել 1 միլիոն 500 հազար կանխիկ դրամ և «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող 14.5 միլիոն դրամ արժողությամբ 4 էլեկտրական սարքեր:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում առանձապես «խոշոր չափի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանք ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
«Peugeot»-ն պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, տուժածն էլ նշված ընկերության աշխատակից է: