Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևում 59 երկրի 133 մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը, զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը, հաղթահարել է որակավորման փուլը և, միանալով Աշխարհի լավագույն հիսնյակին, անցել եզրափակիչ փուլ:
Եզրափակիչը տեղի կունենա վաղը` փետրվարի 14-ին:
Գլեբ Մոսեսովը մեր առաջին մարզիկն է, որը երբևէ կարողացել է հաղթահարել Աշխարհի առաջնության որակավորման փուլը:
Հավելենք նաև, որ ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը:
14 Փետրվար, 2025 12:13
352