Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 12-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան։ Այդ մասին տեղեկանում ենք Պրահայում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում շեշտվել է սոցիալական հարցերի բնագավառում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով կապերի ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում այն ընդլայնելուն ուղղված համատեղ նախաձեռնությունների հեռանկարները:

Դեսպանը նախարար Յուրեչկային փոխանցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին։

Դեսպանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականը։

319