Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով Լիտվայի կողմից միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու ծրագրերը։

Նշենք, որ Լիտվայի խորհրդարանի պատգամավորները կրկնակի քվեարկությամբ հաստատել են սահմանադրական փոփոխություն, որը վերացնում է Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմակայանների տեղակայման արգելքը, և սահմանվել է վերջնական քվեարկության օրը. այս մասին երեքշաբթի հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։

Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր խորհրդակցություն կանցկացնի էներգիայի կուտակման համակարգերի զարգացման վերաբերյալ և տեսակապի միջոցով կմասնակցի Մոսկվայում էլեկտրական մարտկոցների արտադրության կլաստերի բացմանը։ 

79