Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեքենայի խուզարկությամբ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի մարզի պարեկները փետրվարի 17-ին, ժամը 19.48-ին, համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակ-Եղվարդ ճանապարհին՝ Նոր Երզնկա համայնքի ճանապարհահատվածում, ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2114» մակնիշի մի մեքենա:

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի 27-ամյա բնակիչ վարորդը հայտնել է, որ ավտոմեքենայում անօրինական զենք-զինամթերք կա: Նա զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Աշտարակի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

«ՎԱԶ-2114»-ը տեղափոխվել է Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փետրվարի 18-ին «ՎԱԶ-2114»-ի խուզարկությամբ հայտնաբերվել են «Կուզեյ-911» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ և նույն տրամաչափի 24 փամփուշտ:

Կատարվում է նախաքննություն։

498