Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

 

Վերջերս նոր կառուցված (կառուցվող) բազմաբնակարան շենքերի բնակիչներից մեծաքանակ բողոքներ են ստացվում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այն մասին, որ շենքերի կառուցապատողները, հղում կատարելով հանձնաժողովի որոշումներին, բնակիչներին պարտադրում են վճարել բազմաբնակարան շենքի սպառման համակարգի՝ էլեկտրական ցանցին միացման վճարներ։

Հարկ է նշել, որ Հանձանաժողովի սահմանած կարգավորումները վերաբերում են բացառապես կառուցապատողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վճարվելիք միացման վճարների մեծություններին, և որևէ կերպ չեն կարգավորում գնորդ-կառուցապատող հարաբերությունները, որոնք դուրս են հանձնաժողովի իրավասությունների շրջանակից։ Ուստի, կառուցապատողների կողմից նման ծանուցում ստանալու պարագայում առաջարկում ենք դրանք դիտարկել ոչ թե հանձնաժողովի ընդունած կարգավորումների, այլ գնորդ-կառուցապատող պայմանագրային հարաբերությունների շրջանակում։

123