Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց.

 

«1) Չնայած նրան, որ արդեն վաղուց հայտնի է, որ իմ եղբոր՝ իբր Ասֆալտի մագնատ լինելու մասին լուրը ֆեյք է, քանզի եղբայրս  ճանապարհաշինությամբ զբաղվող որևէ կազմակերպությունում երբևէ գեթ 1% մասնաբաժին չունի և չի ունեցել և արդեն գրեթե 2 տարի է լքել է նախկին աշխատատեղը, որտեղ կարճ ժամանակով տնօրեն  է աշխատել, լքել է նաև մամուլի շահարկումների պատճառով, սակայն մամուլի ներկայացուցիչները պահը բաց չթողեցին և Պեդրո անունով ավագանու գրառումը, ուր ինքն իբր աչքերին չէր հավատում, որ անցյալ տարի այն կազմակերպությունը, որն իբր եղբորինս է, եսիմ քանի միլիոն դրամի տենդեր է հաղթել, և կրկին ֆռացրին  և կպցրին իմ եղբորը և ինձ:

Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու, որում պահանջում ենք հերքել այդ զրպարտությունը, հակառակ պարագայում դատարան ենք դիմելու նույն պահանջով, գումարած փոխհատուցումը:

Պեդրոն դատական հայցից խուսափելու դեռ ժամանակ և հնարավորություն ունի:

Քեզ տեսնենք, Պեդռո՛, Պեդռո՛, Պեդռո՛, ԴՈՒԽՈՎ!

2) Երևանի քաղաքապետարանը, չնայած առատ ձյան պարագայում օդում չկարողացավ ձյան փաթիլները որսալ և գիշերը Երևանը Լապլանդիա էր հիշեցնում, բայց ակնհայտ է, որ քաղաքապետարանն ամեն բան արեց մեծաքանակ ձյան հարցն անհրաժեշտության դեպքում նույնիսկ  քաղաքապետի մակարդակով բահերով լուծելու համար: Լավին լավը ասենք:

3) Շաբաթվա ուրախ տրամադրությունն ապահովեց Հայկ Մարությանը, ով առաջարկեց բոյկոտել տրանսպորտի բարեփոխումները, մի 70.000 մարդու համոզեց, որ ստորագրեն դրա համար, ընթացքում մի քաղաքացու ասաց թմրամոլ, 4 հոլովակ նկարեց և գնաց Իսպանիա՝ համերգ տալու: «Դուք բոյկոտեք, ես հեսա կգամ»  տրամաբանությամբ իրոք որ քաղաքական պայքարը երբեք այսքան հարմար չի եղել։

4)Այսօր Ուկրաինայում պատերազմի երրորդ տարին է լրանում, այն անհավանական դաժան և մարդկության համար ցավալի արյունահեղություն է, դրան էր նախորդել Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, ու այս երկու պատերազմներն իրար հետ անմիջական ուղիղ կապ ունեն:

162