
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից մեկն է մեր օրակարգում: Մեր հարևանի հետ բանակցությունների շրջանակում հույս ունենք, որ կունենանք դրական դինամիկա: Հռետորաբանությունը Բաքվից այնքան էլ զարմացնող ուղերձներ մեզ չի պարունակում: Ամեն անգամ նրանք վտանգավոր, սպառնալից պատումներ են ուղակում: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
«Մեր գերիները շարունակում են այնտեղ մնալ, ինչն ամոթալի գործընթաց է Բաքվի համար ցանկացած նորմալ իրավական, դատական տեսակետից:
Մենք խնդրում ենք, որ մեր բոլոր գործընկերները ներգրավվեն այն ջանքերի մեջ, որոնք մենք խաղաղության համար ենք ներդնում: Շնորհակալ ենք ԵՄ-ին, բայց ԵՄ միջնորդական ձևաչափը հիմա չի գործում: Մենք խոսել ենք նոր նախագահի ներգրավման մասին, և մենք ակնկալում ենք նրա այցը շատ մոտ ժամանակում Հայաստան և Ադրբեջան, և անդամ պետությունների առումով նրանց ներգրավվածությունը, որպեսզի այդ գործընթացում ունենանք առաջընթաց և հաստատենք խաղաղություն»,- ասաց նա:
Ըստ ԱԳ նախարարի տեղակալի՝ նույն մոտեցումն է նաև Թուրքիայի առումով, և որ հայկական կողմը շարունակում է ջանքեր գործադրել՝ կարգավորելու հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը: