
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարին հերթական անգամ տեսակցություն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի հետ. վերջիններիս հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
Այս մասին լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն հերթական տեսակցությունն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող բոլոր հայերի հետ, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Ըստ մեր ստանդարտ ընթացակարգերի՝ պահվող անձանց հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի անդամների հետ»,-իր խոսքում նշեց Ամատունին։
Նա նաև հավելեց, որ այն ամենն, ինչը վերաբերում է անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններին, առողջական վիճակին, բնականաբար, գտնվում են ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում։